Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՅԴ-ի դեմարշը

ՀՅԴ-ի դեմարշը
14.03.2017 | 20:37

ՀՅԴ գաղափարները վերջապես ընդունվել են բոլորի կողմից, պարզապես կուսակցությունն այսօր մեծամասնություն չի կազմում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։ «Եթե Հայաստանում կա քաղաքական ուժ, դա Հայ Յեղափոխական դաշնակցությունն է»,- ասաց Եսայանը։ Նա հույս հայտնեց, որ այս ընտրություններին կարձանագրվի ՀՅԴ գաղափարական հաղթանակը, և ժողովուրդը, այնուամենայնիվ, դաշնակցությանը ձայն կտա։ «Որովհետև այսօրվա քաղաքական իրականության մեջ չկա մի գաղափար, որն իրականացված չլինի՝ սկսած նույնիսկ 2003-2004 թվականներից, երբ դաշնակցությունն ասում էր՝ ցուցակները հրապարակեք»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը։ Խորհրդարանական հանրապետություն դառնալու գաղափարը, ըստ Բագրատ Եսայանի, դարձյալ դաշնակցությունն է առաջ քաշել։

«Որքան էլ ես հարգեմ անհատներին քաղաքականության մեջ, բայց երբ համակարգը փոխվել է, քաղաքական ուժերի մի մասը, կարծես, հետ է մնացել այսօրվա քաղաքական իրականությունից, երբ ընտրությունը պետք է կատարվի ոչ թե անհատներով, ինչպես եղել է նախորդ 25 տարիների ընթացքում, այլ՝ քաղաքական թիմի գաղափարների և ծրագրերի միջև պետք է կատարվի ընտրությունը»,- ասաց Բագրատ Եսայանը։

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ